Ուկրաինան հարվածներ է հասցրել Կասպից ծովում գտնվող թիրախներին
Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող երկու հորատման հարթակների, հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից:
Նշվում է, որ ուկրաինացի զինվորականները,մասնավորապես, նշել են. «Հորատման հարթակները Կասպից ծովի հյուսիսում են՝ շփման գծից գրեթե հազար կիլոմետր հեռավորության վրա, և կարևոր օղակ են ռուսական բանակին վառելիքի և քսանյութերի մատակարարման գործում»:


