շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Ուկրաինան և  Մեծ Բրիտանիան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և  Մեծ Բրիտանիան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և  Մեծ Բրիտանիան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել՝ խորացնելու անվտանգության կապերը և ամրապնդելու գործընկերությունն ապագա սերունդների համար: Այս մասին հայտնի դարձավ Կիևում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Европейская правда-ն:

Նշվում է, որ պայմանագիրը կամրապնդի ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության ոլորտում նոր կառույցի միջոցով՝ ամրապնդելու Բալթիկ, Սև և Ազովի ծովերի անվտանգությունն ու զսպելու շարունակվող ռուսական ագրեսիան:

Համաձայնագիրը նաև ապահովում է Մեծ Բրիտանիայի՝ որպես Ուկրաինայի առաջնահերթ գործընկերոջ կարգավիճակը էներգետիկ ոլորտում, կարևոր օգտակար հանածոների ռազմավարության և էկոլոգիապես մաքուր պողպատի արտադրության մեջ:

  • Կիսվել: