չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ուկրաինան և ԱՄՆ-ն Էր Ռիադում ավարտել են բանակցությունների երկրորդ փուլը

Ուկրաինան և ԱՄՆ-ն Էր Ռիադում ավարտել են բանակցությունների երկրորդ փուլը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը։

Մարտի 25-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է մոտ երկու ժամ։ Պարբերականը չի հայտնում քննարկումների մանրամասնությունները և չի նշում, թե սպասվում են արդյոք նոր շփումներ:

Երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ էին անցկացրել նաև մարտի 23-ին։

Իսկ մարտի 24-ին կայացել է ռուս-ամերիկյան հանդիպումը, որը տևել է 12 ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կայացած տեխնիկական խորհրդակցությունների բովանդակությունը չի հրապարակվի։

 

  • Կիսվել: