հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինան դադարեցրել է ՌԴ-ի հետ կապի ոլորտում համագործակցության համաձայնագրի գործողությունը

Ուկրաինան դադարեցրել է ՌԴ-ի հետ կապի ոլորտում համագործակցության համաձայնագրի գործողությունը

Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է Ռուսաստանի կառավարության հետ կապի ոլորտում համագործակցության մասին 1993-ին Կիևում կնքված համաձայնագրի գործողությունը։ Համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի կառավարության վերջին նիստի ընթացքում։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր ավելի քան 30 տարի առաջ՝ հետխորհրդային երկրների միջև կապի համակարգերի համագործակցության և կարգավորման նպատակով։ 

  • Կիսվել: