ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինան բաց թողեց հրադադարի հնարավորությունը Զելենսկիի որոշումների պատճառով․ Կադիրով

Ուկրաինան բաց թողեց հրադադարի հնարավորությունը Զելենսկիի որոշումների պատճառով․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ցանկացած հրադադարի հնարավորություն բաց է թողնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ նրա շրջապատի որոշումների պատճառով։ Այս մասին  նա գրել է Telegram-ի իր ալիքում։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հատուցում է սառնասրտորեն սպանված եւ հաշմանդամ դարձած երեխաների, կանանց, ծերերի համար»,-գրել է նա։

Կադիրովը նշել է, որ այն երկրների իշխանությունները, որոնք այսօր դատապարտում են ռուսական հրթիռային հարձակումները ուկրաինական ենթակառուցվածքների վրա, ութ տարի ուշադրություն չեն դարձրել «Դոնբասի հազարավոր բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ ծերերի ճակատագրին»։

  • Կիսվել: