հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Պեսկով

Ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Պեսկով

Ուկրաինական զորքերի դուրսբերումը Ռուսաստանի կազմում գտնվող Դոնբասի և Նովոռոսիայի շրջանների տարածքներից անհրաժեշտ է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, պատասխանելով Le Point-ի թղթակից Անն Նիվայի հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի, եթե այդ պայմանը կատարվի, մասնավորապես, ասել է. «Եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերն այդ չորս շրջաններից, ապա այո»:

Պեսկովը հիշեցրել է, որ այդ շրջանները ամրագրված են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ՝ որպես դրա անբաժանելի մասեր։ Նա նաև նշել է, որ ներկայում այդ շրջանների որոշ տարածքներ դեռ օկուպացված են Կիևի ռեժիմի կողմից։

«Հանրաքվեների արդյունքում այդ տարածքներն ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության վարչական սահմաններում, մեր տեսանկյունից դա և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իրավիճակ է»,-ասել է Պեսկովը։

 

  • Կիսվել: