Ուկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով
Ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով և նույն կերպ էլ կշարունակվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը իրականացվում է փակ ռեժիմով և կշարունակվի փակ ռեժիմով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումն այն մասին, թե ԱՄՆ-ը և եվրոպական երկրները մշակում են Ուկրաինայի հարցով կարգավորման նոր համատեղ ծրագիր, որը բաղկացած է չորս առանցքային կետից։



