հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը Մոսկվայի վրա կարող է ազդել Ուկրաինայի հետ շփումների վրա․ Պեսկով

Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը Մոսկվայի վրա կարող է ազդել Ուկրաինայի հետ շփումների վրա․ Պեսկով

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա կարող է ազդել Ուկրաինայի հետ շփումների վրա․ Այս մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս բանակցություններ չկան։ Բայց այն, որ ձևավորվող միտումը կարող է զգալիորեն փչանալ, ճիշտ է»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության այն հարցին, թե արդյոք Կրեմլը գիշերային հարձակումը համարում է Կիևի ռեժիմի կողմից խաղաղության բանակցությունները խաթարելու փորձ։

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները դեռ չեն ընթանում, ուստի խափանելու ոչինչ չկա։ Առայժմ ամերիկացիները փորձում են հասկանալ, թե որքանով է պատրաստ Ուկրաինան խաղաղության շուրջ երկխոսությանը, հավելել է նա։

  • Կիսվել: