երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինացի ռազմագերին պատմել է, որ ՆԱՏՕ-ի «այդքան գովազդված» զենքերն իրականում այդպիսին չեն

Ուկրաինացի ռազմագերին պատմել է, որ ՆԱՏՕ-ի «այդքան գովազդված» զենքերն իրականում այդպիսին չեն

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող Javelin և NLAW շարժական հակատանկային հրթիռային  համակարգերը իրենց վատ են դրսևորում մարտի դաշտում և շատ են վրիպումներ թույլ տալիս: Այս մասին պատմել է ուկրաինացի ռազմագերին, որի մասնակցությամբ տեսանյութը հինգշաբթի տարածել է ՌԴ ՊՆ-ն։

«Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը, իմ կարծիքով, չափից շատ են գովում, քանի որ այդքան գովազդված Javelin և NLAW հակատանկային կառավարվող հրթիռներն ու նռնականետերն ապացուցեցին, որ գործնականում այդպիսին չեն: Եղել են սխալ կրակոցներ, սովորաբար կրակում է չորսից մեկը, եղել նույնիսկ, որ չեն պայթել կամ նույնիսկ արկերը պայթել են 50 մետր հեռավորության վրա՝ չհասնելով թիրախին»,- ասել է ուկրաինացի գերին։

Նրա խոսքով՝ հակատանկային համակարգերի որոշ խմբաքանակներ ժամկետանց էին, մարտկոցները՝ շարքից դուրս եկած։ «Կային այնպիսինները, որոնց մարտկոցները ժամկետանց էին, անգամ խմբաքանակների մեծ մասին նշված էին ժամկետանց պիտանելիության տարեթվեր»,- հավելել է ռազմագերին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային ավելի քան 8 մլրդ դոլարի զենք են տրամադրել՝ փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: