չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինա վարձկանների ուղարկումը խրախուսող երկրները դառնում են ռազմական հանցագործությունների մեղսակիցներ. Զախարովա

Ուկրաինա վարձկանների ուղարկումը խրախուսող երկրները դառնում են ռազմական հանցագործությունների մեղսակիցներ. Զախարովա

Այն երկրները, որոնք խրախուսում են վարձկանների ուղարկումը Ուկրաինա, դառնում են ռազմական հանցագործությունների մեղսակիցներ: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չնայած հայտարարություններին, որ ՆԱՏՕ-ն ՛՛Ուկրաինայի հակամարտության մաս չէ՛՛, Դաշինքը շարունակում է աջակցել կիեւյան ռեժիմին, այդ թվում՝ սպառազինության մատակարարումներով։ Որոշ անդամ երկրներ խրախուսում են վարձկանների, այդ թվում՝ ՛՛նախկին զինվորականների՛՛ ուղարկումը՝ ազգայնական կազմավորումների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար՛՛:

Զախարովայի ծոսքով՝ այդ երկրների իշխանություններն այդպիսով դառնում են ռազմական հանցագործությունների մեղսակիցներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի պաշտպանության համար երկրի ԱԾ-ն ու Թուրքիայի հետախուզությունը Սիրիայից հավաքագրել են զինյալների:

Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. ՛՛Մենք արձանագրել ենք Ուկրաինայում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը՛՛:

  • Կիսվել: