կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքմենստանն ու Իրանը քննարկել են էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները

Թուրքմենստանն ու Իրանը քննարկել են էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի շինարարության, էներգետիկայի և ջրային տնտեսության հարցերով փոխվարչապետ Հարիմորադ Պուրչկովի հետ՝ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Ըստ paven. Ir պաշտոնական կայքի՝ երկու պաշտոնյաները քննարկել են էլեկտրաէներգիայի ոլորտում արդյունավետ համագործակցության զարգացման, էլեկտրաէներգիայի փոխանակման, տեխնիկական ծառայությունների, ինչպես նաև իրանական ապրանքների Թուրքմենստան արտահանելու ուղիները։

Կողմերը նաև կոչ են արել ընդլայնել էլեկտրաէներգիայի արտադրության համատեղ ցանցերը երկու երկրներում։ Հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնյանները կարևորել են Թեհրանում նոր վարչակազմի վճռականության և ձեռնարկած քայլերի արդյունքում համագործակցության ակտիվացման նոր ուղիների որոնումը, ընդգծելով, որ երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները պետք է ուժի մեջ մտնեն, որքան հնարավոր է շուտ։

Իրանի էներգետիկայի նախարարը և Թուրքմենստանի փոխվարչապետը հույս են հայտնել, որ մոտ ապագայում իրենց կհաջողվի անձնական հանդիպում անցկացնել՝ համագործակցության այս ոլորտներում աշխատանքն ավարտելու և ընդունված որոշումների կատարման հիմքը դնելու համար։

  • Կիսվել: