կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը Սալթաբաշի «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինս ֆենոմեն են դարձրել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել, պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։

Խորհրդի որոշմամբ՝ դատախազը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։

 

  • Կիսվել: