ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայում սելավը տասը հոգու կյանք է խլել

Թուրքիայում սելավը տասը հոգու կյանք է խլել

Թուրքիայի հարավ-արեւելքում սելավի զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է TRT-ն։

Նշվում է, որ Շանլըուրֆայի նահանգապետ Սալիհ Այհանն ավելի վաղ հայտնել է չորս զոհերի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել են հինգ մարդու մարմիններ, որոնք համարվում էին անհետ կորած։ Եվս մեկ մարդ զոհվել է հարեւան Ադըյաման նահանգում։

Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետեւանքով։

Սաստիկ տեղումների պատճառով (մոտ 200 մմ մեկ քառակուսի մետրի համար) տարածաշրջանի շատ բնակավայրեր հեղեղվել են։ Տեղի բնակչությունը տարհանվում է անվտանգ շրջաններ։

 

 

  • Կիսվել: