երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել

Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է  Anadolu գործակալությունը:

Սուգը կապված է նախօրեին Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 76 մարդու զոհվելու հետ:

Սուգի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում դրոշները իջեցվել են։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային։ 

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր է խլել։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: