հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 236 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեմիշօղլուն։

Նա նշել է, որ երկրաշարժից հետո գրանցվել է 127 հետցնցում։

Մեշիմօղլուի խոսքով՝ երկրաշարժի հետևանքով շենքերի որևէ փլուզումից տուժածներ չկան։ Տուժել են նրանք, որոնք ցնցումներից հետո խուճապի են մատնվել եւ ընկել բարձրությունից:

 

  • Կիսվել: