ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովի թուրքական ափին՝ Այվաջըք Չանաքքալե շրջանի մոտակայքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունը։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 15 կմ խորության վրա՝ տեղական ժամանակով 10:38-ին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Բալիկեսիրում, Իզմիրում և Չանաքքալեում:

  • Կիսվել: