չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թուրքիայում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան․ «Վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է»

Թուրքիայում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան․ «Վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է»

Թուրքիայում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ դեսպան Թոմաս Օսովսկին հայտարարել է, որ կառույցը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդգծելով վիզայի հարցի լուծման անհրաժեշտությունը, գրում է ermenihaber.am-ը:

«Հարաբերությունների ամրապնդման գործընթացում ենք, իսկ վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է»։

Նրա որակմամբ, Թուրքիան ռազմավարական կարևորության նշանակություն ունի տարածաշրջանում, ներառյալ Հարավային Կովկասի և Ուկրաինայի հետ կապված բանակցություններում:

Օսովսկին նաև հիշատակել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ԵՄ-ի կողմից սահմանված 72 վիզային չափանիշներից 6-ը, սակայն աշխատանքներ են տարվում վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ:

Նա նշել է, որ Թուրքիան Շենգենյան վիզաների հարցում ԵՄ-ի երկրորդ ամենամեծ դիմորդն է՝ Չինաստանից հետո:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է մաքսային միության արդիականացման գործընթացին, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը:

 

  • Կիսվել: