հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 1 100 ցուցարար, տուժել են ավելի քան 120 ուժայիններ

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 1 100 ցուցարար, տուժել են ավելի քան 120 ուժայիններ

Թուրքիայում ընդդիմության ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1 100 մարդ, տուժել է 123 ոստիկան։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
 
«Ցույցերի ընթացքում վիրավորվել է 123 ոստիկան։ Այդ գործողությունների ընթացքում առգրավվել են ծծմբաթթու, քարեր, փայտեր, ճայթուկներ, մուրճեր, կացիններ և դանակներ։ Շարունակվում են դատական գործողությունները ոստիկանության վրա հարձակվողների, հանրային գույքը վնասողների և ժողովրդի անվտանգությանն սպառնացողների նկատմամբ», - նշել է նախարարը։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ մոտ 100 մարդ ձերբակալվել է միայն երեկ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերին։
Հանրահավաքից հետո ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանությունը հավաքվածների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։
Որոշ ցուցարարների ինքնությունը պարզելուց հետո ոստիկանությունն առավոտյան սկսել է ձերբակալությունները։
 

  • Կիսվել: