երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թուրքիայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Թուրքիայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, տուժել է 32 մարդ: Նշվում է, որ մահացածներն ու տուժածները տեղի քաղաքացիներ են:

Նախնական տվյալով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով:

  • Կիսվել: