չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել «KFC» և «Pizza Hut»-ի 200-ից ավել մասնաճյուղերի փակման պատճառով

Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել «KFC» և «Pizza Hut»-ի 200-ից ավել մասնաճյուղերի փակման պատճառով

Թուրքիայում դադարեցվել է ամերիկյան «KFC» և «Pizza Hut» արագ սննդի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Մասնավորապես փակվել է «KFC»-ի 283 և «Pizza Hut»-ի՝ 254 մասնաճյուղ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ սննդի կետերի աշխատանքի դադարեցման պատճառը վերոնշյալ արագ սննի կետերի օպերատորի սնանկությունն է։  Այդ պատճառով  շուրջ 7000 աշխատակից ազատվել է աշխատանքից և չի ստացել աշխատավարձ։ Նրանք  բողոքի ակցիա  են իրականացրել և պահանջել փոխհատուցում։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ պատրաստվում են պայքար սկսել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Աշխատակիցներից ոմանք նույնսիկ պատրաստվում են հանդիպել արհմիությունների և փաստաբանների հետ և հայց ներկայացնել դատարան:

  • Կիսվել: