երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Թուրքիայում բեռնատարն ընկել է կամրջից, մահացել է երեք մարդ

Թուրքիայում բեռնատարն ընկել է կամրջից, մահացել է երեք մարդ

Թուրքական Շանլըուրֆա քաղաքում (երկրի արեւելք) բեռնատարը մի քանի մեքենաների հետ միասին ընկել է կամրջից, երեք մարդ մահացել է, ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։

«Շանլըուրֆայի Բիրեչիք շրջանում բեռնատարը, որի արգելակները խափանվել են, ցած է թռել կամրջից առջեւից գնացող մեքենաների հետ միասին։ Վթարի հետեւանքով մահացել է երեք մարդ, 22 հոգի վնասվածքներ է ստացել»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ պատահարի զոհերը եւ տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են։

  • Կիսվել: