երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

Թուրքիայի Իզմիր քաղաքում փառատոն մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան քսան մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Cumhuriyet թերթը։ 

«Գերմենջիկ շրջանում (Արևմտյան Թուրքիայում) զբոսաշրջային միկրոավտոբուսը, որը գնում էր փառատոնի կազմակերպման վայր, շրջվել է անձրևի պատճառով սայթաքուն դարձած ճանապարհի վրա, տուժել է 23 մարդ, ովքեր տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ»,- հայտնել է պարբերականը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։

  • Կիսվել: