Թուրքիայում ավելի քան 600 մարդ թունավորվել է շաուրմայից
Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են շրջանային իշխանությունները։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորֆեզ թաղամասի շաուրմայի խանութներից մեկի 300 հաճախորդներ բողոքել են սրտխառնոցից և ստամոքսի ցավից։
«Թունավորման բողոքներով մարզի հիվանդանոցներ է դիմել ընդհանուր առմամբ 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի առնչությամբ երկու անձ բերման է ենթարկվել։