կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Թուրքիայում անտառային հրդեհներն ընդգրկել են երեք նահանգ

Թուրքիայում անտառային հրդեհներն ընդգրկել են երեք նահանգ

Անտառային հրդեհներն ընդգրկել են Թուրքիայի երեք նահանգներ, փակվել է Սելջուկ քաղաքի և Քուշադասի հանգստավայրի միջև ընկած մայրուղին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ առաջին հրդեհը սկսվել է Իզմիր նահանգի Քարաջադաղ գյուղի շրջանում տեղական ժամանակով մոտ 13: 00-ին: Այն սկսել են մարել արդեն տասը րոպե անց, այդ թվում՝ օդից:

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 5 ուղղաթիռ է ուղարկել հրշեջներին օգնելու համար։ Նախազգուշական միջոցառումների շրջանակներում տարհանվել են նույն գյուղի բնակիչները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: