չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թուրքիայում անցկացվել է ռազմածովային խոշոր զորավարժություն

Թուրքիայում անցկացվել է ռազմածովային խոշոր զորավարժություն

Հունվարի 16-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմածովային ուժերն ավարտել են «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը։ Այն մեկնարկել էր ընթացիկ տարվա հունվարի 7-ին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդաուժի 50 միավոր տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:

Թուրքիայի նավատորմի շտաբի պետ, փոխծովակալ Քենան Քաան Թյուրքքանն ավելի վաղ  նշել էր, որ զորավարժություներն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների ծրագրի համաձայն:

  • Կիսվել: