Թուրքիային ճանապարհային պատահարից տուժել է 39 մարդ, մահացել 10 հոգի. ՆԳ նախարար
Թուրքիայում ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 39-ի, 10 մարդ մահացել է։ Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա տեղեկացմամբ՝ ավտոբուսի, ավտոմեքենայի եւ բեռնատարի վթարը տեղի է ունեցել Մերսին նահանգում։ «Նախնական տվյալներով՝ վթարից զոհվել է 10 մարդ, վնասվածքներ է ստացել 39 հոգի»,- գրել է նախարարը X սոցցանցում։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր հերթին տեղեկացրել է, որ հանձնարարել է համակողմանի հետաքննություն անցկացնել պատահարի պատճառները պարզելու համար։