շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ

Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ

Հորդառատ անձրևները Թուրքիայի Սև ծովի ափամերձ շրջաններից մեկում հանգեցրել են ուժգին հեղեղումների՝ ջրածածկ անելով տներն ու ձեռնարկությունները և քշելով ավտոմեքենաները։ Առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Երեքշաբթի ուշ երեկոյան տեղացած հորդառատ անձրևների պատճառով Սամսուն նահանգի Հավզա շրջանում գետերը վարարել են՝ ջրի հոսքերն ուղղելով դեպի փողոցներ, որոնք իրենց հետ տանելով տրանսպորտային միջոցներ և բեկորներ:

Մի քանի շինությունների նկուղային և առաջին հարկերը հայտնվել են ջրի տակ: 

Նշվում է, որ վիրավորներից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Նրանցից ոմանք հիվանդանոց են հասել ինքնուրույն, իսկ մյուսներին օգնել են բժշկական թիմերը:

Հրշեջները, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների թիմերը ներգրավվել են մեկուսացված բնակիչներին փրկելու և տարածքը բեկորներից մաքրելու աշխատանքներում:

  • Կիսվել: