Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Քահրամանմարաշի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ձերբակալվել է նաև զինված հարձակումն իրականացրած ութերորդ դասարանցու հայրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ դպրոցն է հարձակման ենթարկվել։ Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր և երկու տասնյակից ավելի վիրավորներ։



