հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թուրքիայի նախագահը չի մասնակցի ԵՄ առաջնորդների հանդիպմանը

Թուրքիայի նախագահը չի մասնակցի ԵՄ առաջնորդների հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Եվրամիության (ԵՄ) առաջնորդների հանդիպմանը, որը կկայանա մարտի 20-ին Բրյուսելում։

Հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

«Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Անկարա այցից հետո հավանականություն կար, որ Էրդողանը կգնար Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը։ Նախագահ Էրդողանը չի գնա այսօր մեկնարկող գագաթնաժողովին», - գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրին: 

Աղբյուրի համաձայն՝ թուրք պաշտոնյաները որպես այս որոշման պատճառ նշում են եվրոպացի պաշտոնյաների կողմից «հստակության բացակայությունը»։

Բրյուսելի գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել ԵՄ տնտեսության մրցունակությունը, ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեն, պաշտպանական հարցերը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

 

  • Կիսվել: