Թուրքիայի մեջլիսի նախագահը մեկնում է Բաքու
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնում է Ադրբեջան։ Նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին, գրում է ermenihaber.am-ը:
Նախատեսվում է, որ ելույթում Քուրթուլմուշը կանդրադառնա Իսրայելին ու Պաղեստինին, իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական և խորհրդարանական համագործակցությանը։
Այցի շրջանակում Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։



