չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է  CNN Türk-ը։

Երեքշաբթի առավոտյան Türkiye թերթը հայտնել էր, որ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով երեք զոհ և 21 վիրավոր կա։

«Դեպքի վայրից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ վեց մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել»,-հաղորդում է հեռուստաալիքը։

Թուրքիայում ՌԴ դեսպանատնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ միջադեպի հետևանքով զոհված կամ վիրավոր ռուսների մասին տեղեկություն չեն ստացել։

  • Կիսվել: