հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան

Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի  հայտարարություններին՝ կապված Սիրիայում Անկարայի գործողությունների հետ:

«Նեթանյահուի հնչեցրած սպառնալիքներն ու սուտը արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը, քաղաքական վախերն ու մոլորությունները: Մենք շարունակելու ենք հակազդել ցեղասպանություն իրագործող Նեթանյահուի ապակայունացնող գործունեությանը և աջակցել խաղաղ քաղաքականություն վարող պետություններին, առաջին հերթին՝ Սիրիային և տարածաշրջանի այլ երկրներին»,- ասել է Դուրանը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ համակերպվել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ուժեղացման հետ: Նրա խոսքով՝ դեպի Սիրիայի հարավ թուրքական ռազմական ներկայության առաջխաղացումն անթույլատրելի է: 

«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել՝ պետք չէ դա անել։ Ըստ երևույթին, նրանք դա լավ չեն լսել: Ուստի մենք այնպես կանենք, որ նրանք դա ավելի լավ հասկանան»,- նշել է նա։

Թուրքիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքը:

  • Կիսվել: