չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 16 մարդ վիրավորվել է

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 16 մարդ վիրավորվել է

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում 18-ամյա պատանու արձակած կրակոցների հետևանքով ավելի քան 16 մարդ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի մասնագիտական-տեխնիկական լիցեյում: Հարձակվողը մուտք է գործել ուսումնական հաստատության տարածք և ներքին բակում երկարափող զենքից կրակ բացել, ինչից հետո հարձակումը շարունակել է շենքի ներսում: Որոշ աշակերտներ կարողացել են դուրս գալ փողոց՝ պատուհաններից ցած թռչելով:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայիններն ու բուժաշխատողները, հրաձիգին ձերբակալելու գործողությունը շարունակվում է: Ըստ նախնական տվյալների՝ դպրոցում գտնվող մարդկանց մեծ մասն արդեն լքել է շենքը:

NTV հեռուստաալիքը հայտնում է, որ առկա է հավանականություն, որ հարձակվողը կարող էր պատանդներ վերցրած լինել: Ականատեսներից մեկը պատմել է. «Հարձակվողը 17 կամ 18 տարեկան էր: Երբ նա մտավ գլխավոր դարպասներով, սկսեց կրակել աջ ու ձախ՝ ուղիղ դպրոցի ուղղությամբ: Այնուհետև նա մտավ շենք և շարունակեց հրաձգությունը: Ես լսում էի աշակերտների ճիչերը, երբ նա կրակում էր բոլոր նրանց վրա, ովքեր հայտնվում էին իր ճանապարհին: Ավելի ուշ ժամանեց ոստիկանությունը»:

Ներկայումս հավելյալ մանրամասներ են սպասվում տուժածների վիճակի և քննության ընթացքի վերաբերյալ:

  • Կիսվել: