ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի համար վատ ավարտ է սպասվում. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Թուրքիայի համար վատ ավարտ է սպասվում. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։ Այս մասին հայտնում է Arab News-ը՝ հղում անելով EADaily-ին։

«Թուրքիան բախվում է տարածաշրջանի այլ երկրների եւ համաշխարհային տերությունների հետ մի շարք խնդիրների շուրջ, եւ դա լավ չի ավարտվի նրա կամ նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական տեսանկյունից միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի գործերին։ Էրդողանը նաեւ միջամտել է Կովկասում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությանը, բախվել Է Հունաստանի եւ Կիպրոսի հետ, ներխուժելով Միջերկրական ծովի արեւելյան գազի հանքավայրեր, ինչը ստիպել է Ֆրանսիայի նման մեծ եւ ազդեցիկ երկրին կործանիչներ եւ ավիակիր ուղարկել Կիպրոս: Նույնիսկ Իտալիան, որն ըմբռնումով էր վերաբերվում բազմաթիվ թուրքական դիրքորոշումներին, հեռացավ Ֆրանսիայից։ Այժմ բոլորն ասում են Էրդողանին, որ նրա գործողությունները կպատժվեն», – հայտարարել է ԱՊԼ-ի վարչական ղեկավարը։

Ահմեդ Աբուլ Գեյթի խոսքով՝ իրեն «նյարդայնացնում է, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի վարձկաններին` Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար»:

«Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկանները օգտագործվում են Էրդողանի կողմից», — ընդգծել է նա: Նշվում է նաև, որ Ֆրանսիան, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է Թուրքիայից բացատրություն պահանջել իր տարածքով սիրիացի գրոհայիններին Ադրբեջան տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել Էր նախագահ Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ թուրքական Գազիանթեփով 300 սիրիացի վարձկանների ժամանումը Բաքու հաստատված փաստ է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: