Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Եվրոպայի անվտանգության հարցերը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Լամմիի հետ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության վերաբերյալ ընթացիկ բանավեճը։
Նշվել է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները կարևոր դեր են խաղում եվրոպական անվտանգության ապահովման գործում։
Երկու երկրների նախարարներն անդրադարձել են Սիրիայում տիրող իրավիճակին և երկկողմ համագործակցության հարցերին՝ մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում