ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Թուրքիայի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ։ Շիմշեքը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Հեռախոսազրույցը տևել է մոտ 30 րոպե և կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել։ Նախատեսվում է, որ կողմերը կհանդիպեն ԱՄՀ արժույթի միջազգային հիմնադրամի-Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում, որոնք տեղի կունենան Վաշինգտոնում ապրիլի վերջին։

 

  • Կիսվել: