կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Բաղդադ

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Բաղդադ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով, գրում է ermenihaber.am-ը:

Պաշտոնական Անկարան զսպվածության կոչ է արել կողմերին:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են Իրաքի կայունությանը և անվտանգությանը:

Հիշեցնենք, որ Իրաքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 00-ի, վիրավորվել՝ 350-ը: Ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, երկրում սահմանվել է պարեկային ժամ:

  • Կիսվել: