Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբայրը մահացել է Ալանիայում վիրավորվելուց հետո
Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը` Այդըն Չավուշօղլուն, մահացել է հիվանդանոցում՝ ծանր վիրավորումից 12 օր անց։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ekonomim թերթին։
«52-ամյա գործարարը մայիսի 5-ին ծանր վիրավոր վիճակում հայտնաբերվել իր գրասենյակում՝ Թուրքիայի Ալանիա քաղաքի բենզալցակայանի տարածքում։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան շտապ վիրահատել են։ Սակայն նա այսօր մահացել է», - հաղորդում է թերթը։
Թերթը նշում է, որ Այդին Չավուշօղլուն Ալանիայում հայտնի է եղել իր բարեգործական գործունեությամբ և հարգանք է վայելել տեղի բնակիչների շրջանում:
Միջադեպից հետո Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդհատել է արտասահմանյան այցը Ղազախստան և վերադարձել երկիր:
Պարբերականի տեղեկություններով՝ Ալանիայի դատախազությունը երկու դատախազ է նշանակել միջադեպը հետաքննելու համար։
Այդըն Չավուշօղլուի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 18-ին Ալանիայի Թյուրքլեր շրջանի կենտրոնական գերեզմանատանը:


