ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Global Sumud նավատորմի ակտիվիստներին կտեղափոխեն Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Global Sumud նավատորմի ակտիվիստներին կտեղափոխեն Թուրքիա

Global Sumud նավատորմի կազմում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև առաքելությանը մասնակցած երրորդ երկրների ներկայացուցիչներին նախատեսվում է հատուկ չվերթներով այսօր տեղափոխել Թուրքիա։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները համագործակցում են բոլոր համապատասխան կառույցների հետ՝ նավատորմի անդամների անվտանգ վերադարձն ապահովելու նպատակով։

Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Անկարան կշարունակի պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև կատարել Գազայի հատվածի խաղաղ բնակչության նկատմամբ իր մարդասիրական պարտքը և վճռական աջակցություն ցուցաբերել պաղեստինյան ժողովրդին։

 

  • Կիսվել: