երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են Սիրիայում, Գազայում տեղի ունեցող իրադարձությունները և ռուս-ուկրաինական պատերազմը։

Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

 

 

  • Կիսվել: