չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը Ստամբուլում քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը Ստամբուլում քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնել է հայտնել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և տարածաշրջանային հարցեր։

՛՛Նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Վահդեթթին առանձնատանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի պատերազմը, հումանիտար ճգնաժամը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, երկկողմ և տարածաշրջանային հարցեր՛՛,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: