կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիան Ուկրաինա է մատակարարում ամերիկյան նմուշի արգելված զինամթերք. Foreign Policy

Թուրքիան Ուկրաինա է մատակարարում ամերիկյան նմուշի արգելված զինամթերք. Foreign Policy

Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինա է մատակարարում ամերիկյան տեսակի կասետային զինամթերք, հայտնում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին։

«Թուրքիան սկսել է 2022 թվականի վերջից Ուկրաինա ուղարկել ԱՄՆ-ի կողմից մշակված կասետային ռումբեր, որոնք օգտագործվում են հրետանու մեջ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ուղարկված զենքերն արտադրվել են սառը պատերազմի տարիներին, որոնք նախատեսված են «ռուսական տանկերն ու զինվորական անձնակազմին մարտի դաշտում ոչնչացնելու համար», և դրանց մատակարարումները սկսվել են նոյեմբերին։

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց Ուկրաինային կասետային զինամթերքի հասանելիությունը, Թուրքիան միակ տեղն էր, որտեղ նրանք կարող էին ձեռք բերել դրանք»,- պարբերականը մեջբերում է զրուցակիցներից մեկի խոսքերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: