կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Թուրքիան ուղղաթիռներ է ուղարկել Կիպրոսի ափերին խորտակված լաստանավից ուղևորներին տարհանելու համար

Թուրքիան ուղղաթիռներ է ուղարկել Կիպրոսի ափերին խորտակված լաստանավից ուղևորներին տարհանելու համար

Թուրքիան երկու ուղղաթիռ և նավակ է ուղարկել Կիպրոսի մոտ խորտակվող լաստանավից ուղևորների տարհանմանը նպաստելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունից։

«Թուրքիայի ափային պահպանությունը արտակարգ իրավիճակի գոտի է ուղարկել հինգ լողացող ստորաբաժանում (նավակներ) և երկու ուղղաթիռ։ Ռազմածովային հրամանատարությունը վեց նավակ է ուղարկել օգնություն ցուցաբերելու համար», – հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են չորս նավակ և երեք ուղևորատար նավեր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից (ՀԿԹՀ), որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։

Կիպրոսի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, սակայն 172 ուղևոր փրկվել է, հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Ունալ Ուստելը։

  • Կիսվել: