Թուրքիան ու Ադրբեջանը միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն․ Էրդողան
Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Այս մասին Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա նշել է, որ Անկարան և Բաքուն մինչ օրս մեծ թվով քայլեր են ձեռնարկել խաղաղության և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ:
«Մենք գործնականում ցույց տվեցինք մեր անկեղծությունը և լի ենք վճռականությամբ հետագայում ևս իրականացնել խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծեր»,-ասել է Էրդողանը: