հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան փակել է Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան փակել է Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու

Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա ասել է․ «Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»։

Չավուշօղլուն օդային տարածքի փակման պատճառ է նշել Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը։

Reuters -ի փոխանցմամբ՝ NTV հեռուստաընկերության հետ զրույցում Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե հուշարձանը չհանվի։

Անցյալ ամիս Երևանի կենտրոնում հանդիսավոր կերպով բացվեց հուշահամալիր՝ ի հիշատակ «Նեմեսիս» գործողության մասնակիցների։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: