երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ

Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ

Սիրիայում իշխանափոխոխությունից հետո Թուրքիան ակտիվ դերակատարություն կունենա սիրիական բանակի վերակառուցման գործում։ Այդ մասին հայտնել են թուրքական «‎YetkinReport»‎ լրատվամիջոցի աղբյուրները, գրում է ermenihaber.am-ը: 

Ըստ տեղեկության՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ- Շարան փետրվարի 4-ին Անկարա կատարած այցի ժամանակ առաջարկել է Թուրքիային զբաղվել Սիրիայի բանակի վերակառուցմամբ և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել: Սիրիայի նոր ղեկավարը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«‎YetkinReport»‎-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հանձնարարությամբ ձևավորվել է պատվիրակություն բարձրաստիճան զինվորականներից, որոնք մեկնել են Սիրիա և տեղում գնահատական տվել իրավիճակին:

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թուրք-սիրիական ռազմական հարաբերությունների զարգացման համար նախատեսվում է հետևյալ ծրագիրը:


1. Առաջնահերթ խնդիրն է լինելու ապահովել Սիրիայում բոլոր պետական ​​ապարատների անխափան աշխատանքը: Այս ուղղությամբ Թուրքիան կապահովի տեխնիկական և քաղաքալամ աջակցություն:

2. Հընթացս սիրիական կողմը կորոշի իր պաշտպանական կարիքները և կհստակեցնի, թե ինչ է ակնկալում Թուրքիայից։

Թուրքական աղբյուրներն շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները: Սա ներառում է նաև ռազմական աջակցության խնդրանքը, որը Սիրիայի նոր իշխանություններին կարող է անհրաժեշտ լինել, մինչև Դամասկոսը կարողանա դա անել ինքնուրույն:

  • Կիսվել: