հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թուրքիան Հունաստանի հետ սահմանին կկառուցվի 8.5 կիլոմետրանոց պատ

Թուրքիան Հունաստանի հետ սահմանին կկառուցվի 8.5 կիլոմետրանոց պատ

Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերը հանդիպել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ: Այդ շրջանակներում կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։

Ըստ Յունուս Սեզերի՝ նման միջոցառումներ առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։

Նա նաև նշել է, որ նախնական փուլում նախատեսվում է կառուցել 8.5 կիլոմետրանոց պատ, իսկ ապագայում այդ պատը կձգվի Հունաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։

 

  • Կիսվել: