չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թուրքիան հայտարարել է Լավրովի և Մատվիենկոյի առաջիկա այցերի մասին

Թուրքիան հայտարարել է Լավրովի և Մատվիենկոյի առաջիկա այցերի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն փետրվարին կմեկնեն Թուրքիա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։  

Լավրովն Անկարա կայցելի փետրվարի 23-24-ը, իսկ Մատվիենկոն՝ փետրվարի 26-27-ը։

Նշվում է, որ Լավրովի՝ Թուրքիա այցի օրակարգի հիմնական կետը լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ կհանդիպի ՌԴ արտգործնախարարի հետ։

  • Կիսվել: