ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիան Համաշխարահային բանկից 6 մլրդ դոլար պարտք կվերցնի

Թուրքիան Համաշխարահային բանկից 6 մլրդ դոլար պարտք կվերցնի

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան Համաշխարհային բանկից 6 մլրդ դոլար պարտք կվերցնի, գրում է ermenihaber.am-ը:

Բայրաքթարը նշել է, որ Համաշխարհային բանկի Եվոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով զբաղվող փոխնախագահ Անտոնելլա Բասանիի հետ համաձայնության են եկել առաջին փուլում 6 մլրդ դոլարի ֆինանսավորման փաթեթի շուրջ։

Ըստ նախարարի՝ դա կօգտագործվի բարձրավոլտ էլեկտրաէներգիայի փոխանցման ներդրումների համար։ Քննարկվել են նաև համագործակցության հնարավարությունները վերականգնվող էներգիայի, միջուկային էներգիայի և բնական գազի շուրջ։

 

  • Կիսվել: