հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան գերեվարված 18 սիրիացի զինվորներին հանձնել է ՌԴ-ին

Թուրքիան գերեվարված 18 սիրիացի զինվորներին հանձնել է ՌԴ-ին

Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Սիրիայի կառավարական ուժերի գերեվարված 18 զինվորի: Նրանք թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում։

Նշենք, որ զինվորները գերեվարվել են հոկտեմբեր 29-ին՝ Թիլ Թեմիր բնակավայրի մոտ, իսկ այժմ զինվորները տեղափոխել են Սիրիայի Կամիշլի քաղաքի օդանավակայան։ 

Հիշեցնենք, որ այսօր ռուսական ռազմական ոստիկանությունը ուղևորվել է թուրքերի հետ Սիրիայի հյուսիսում առաջին համատեղ պարեկային հսկողությունն իրականացնելու:

 

 

  • Կիսվել: